«Ինտերի» գործադիր տնօրեն Մարկո Ֆասսոնեն հայտնել է, որ «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը շարունակում է մնալ ակումբի տրանսֆերային ցուցակում:
«Կրիստալ Փելեսի» և ՊՍԺ-ի դեմ անցկացրած ձախողված խաղերից հետո ուժեղացան խոսակցությունները, որ ամռանը լոնդոնյան ակումբը հրաժեշտ կտա իսպանացի հարձակվողին:
Եվ չնայած, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Տորրեսն ապագա ունի «Չելսիում», Ֆերնանդոն հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում: «Սուոնսիի» դեմ նախորդ տուրի խաղում Տորրեսն այդպես էլ դաշտ դուրս չեկավ:
-Ինչպես արդեն հայտնել էր մեր նախագահ Էրիկ Տոխիրը, Տորրեսի անունը կա մեր տրանսֆերային ցուցակում: Կգա ժամանակը և դուք կիմանաք, թե ովքեր կմիանան մեզ: Այժմ մեր նպատակն է տեղ գտնել Եվրոպա Լիգայի գոտում,- ասել է Ֆասսոնեն: Radio Deejay