Միլանի «Ինտերը» հետաքրքրվում է Պրեմիեր Լիգայում հանդես եկող երկու հարձակվողների ծառայություններով: Իտալական ակումբի ուշադրության կենտրունում են հայտնվել Ֆերնանդո Տորրեսը՝ «Չելսիից» և Էդին Ջեկոն՝ «Մանչեսթեր Սիթիից»:
Այս պահին «Ինտերն» Ա Սերիայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, սակայն ակումբի նոր սեփականատերը ցանկանում է «Ինտերին» վերադարձնել եվրոպական էլիտա:
«Ինտերն» արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի հետ: Այժմ նրանք ցանկանում են ձեռք բերել Տորրեսին, ում համար պետք է բավական մեծ գումար վճարեն:
The Telegraph-ի հաղորդմամբ, իտալական ակումբը Տորրեսին այլընտրանք տեսնում է Ջեկոյին: Ավելացնենք, որ 27-ամյա բոսնիացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ կլրանա արդեն հաջորդ ամռանը: