• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվանովիչ. «Սալահն ինձ հիշեցնում է Ռոբենին»

Բրանիսլավ Իվանովիչ Մոհամեդ Սալահ«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոստովանել է, որ իր նոր թիմակից Մոհամեդ Սալահն իրեն հիշեցնում է Արիեն Ռոբենին:

Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում «Բազելը» չորս անգամ հանդիպել է «Չելսիին» և Մոհամեդին հաջողվել է երեք անգամ տխրեցնել Պետր Չեխին:

Այժմ 21-ամյա եգիպտացին, ով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իսկական գլխացավանք էր Էշլի Քոուլի և հենց Իվանովիչի համար, հանդես կգա «Սթեմֆորդ Բրիջում»: Սերբ պաշտպանին Սալահի խաղաոճը հիշեցնում է «Չելսիի» նախկին աստղ Արիեն Ռոբենին:

-Երբ նա գնդակով է, մեծ արագություն է հավաքում և դժվար է լինում նրան կանգնեցնել: Նա ինձ հիշեցնում է Ռոբենին, երբ խաղում է աջ եզրում սակայն հիմնականում ձախ ոտքով:

Նա հիանալի ֆուտբոլիստ է, ում մենք շատ լավ ենք ճանաչում: Նա երիտասարդ է և դեռ կարող է ավելի լավը դառնալ,- Իվանովիչի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: