«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հերքել այն ենթադրությունը, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վախենում է գումարներ ծախսելուց:
Վենգերը «զինագործներին» մարզում է 1996թ-ից, սակայն առաջին անգամ է իր ձեռքի տակ այսքան մեծ տրանսֆերային բյուջե ունենում՝ 70 մլն ֆունտ:
Վենգերի և ընդհանրապես «Արսենալի» ռեկորդային ձեռքբերումը եղավ 15 մլն ֆունտով Սանտի Կազորլայի տրանսֆերը: Շատ երկրպագուներ կանխատեսում են, որ Վենգերն այդպես էլ չի ծախսի տրանսֆերային ողջ գումարը: Սակայն Գազիդիսը համաձայն չէ նրանց հետ:
-Արսենը չի վախենում գումարներ ծախսելուց և նա պետք է հավատա, որ բոլոր ձեռքբերումները լինելու են բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Կարո՞ղ եմ երաշխավորել, որ նա կծախսի ողջ գումարը: Դա կախված է տաղանդից: Վենգերը մեծ աշխատանք է տանում «Արսենալը» թոփ ակումբ պահելու համար,- Գազիդիսի խոսքերն է մեջբերում Goal-ը: