• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեդլի Քինգը կարծում է, որ «Տոտտենհեմին» նոր մարզադաշտ է պետք

Լեդլի Քինգ«Տոտտենհեմի» նախկին պաշտպան Լեդլի Քինգը կարծում է, որ շատ կարևոր է նոր մարզադաշտ կառուցելը:

Քինգի կարծիքով, ով անցած ամառ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, նոր մարզադաշտը ոչ միայն կավելացնի ակումբի ֆինանսական հնարավորությունները, այլ նաև «Տոտտենհեմին» կօգնի ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք բերել:

-Նոր մարզադաշտը շատ կարևոր է: Իսկ նոր մարզաբազան, որտեղ մենք տեղափոխվեցին նախորդ ամառ, լավագույն մարզաբազաներից է, որ երբևէ տեսել եմ: Ես արդեն տեսնում եմ դրա արդյունքները:

Երբ ես երիտասարդ ֆուտբոլիստ էի «Լեյթոն Օրիենթում», ինձ գրավեց «Տոտտենհեմի» մարզումների պայմանները: Դա օգնում է տաղանդավոր երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել: Լավ մարզադաշտը և մարզաբազան կարող են մեծ հաջողությունների բերել,- ասել է Քինգը:

Ավելացնենք, որ ներկա պահին «Տոտտենհեմը» աշխատում է «The Northumberland Development Project» նախագծի վրա, որի նպատակն է կառուցել նոր 56 հզր տեղանոց մարզադաշտ: Սակայն այդ ծրագիրը դեռևս սկզբնական փուլերում է: The Independent