• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը 131 գոլով «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկու

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Աստոն Վիլլայի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Չելսին» 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Աստոն Վիլլայի» դարպասը:

-Մենք հիանալի խաղ ցույց տվեցինք: Մեզ օգնեց արագ գոլը: «Չելսին» նորից հաճույք է ստանում,- ասել է Լեմպարդը:

Նա խոսել է նաև Բոբբի Տեմբլինգի ռեկորդը գերազանցելու մասին: Հիշեցնենք, որ Լեմպարդը 131 գոլով դարձավ «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուն Անգլիայի բարձրագույն առաջնությունում:

-Նշանակում է` ես արդեն ծեր եմ: Սա շատ ավելին է նշանակում: Ես հպարտ եմ, որ Բոբբի Տեմբլինգի նման հրաշալի ֆուտբոլիստի ռեկորդն եմ գերազանցում:

Իմ պայմանագի՞րը: Ես այդ մասին չեմ մտածում: Պատրաստվում եմ առաջ շարժվել հանդիպումից հանդիպում: Ուրախ եմ, որ այսպիսի մարզավիճակ ունեմ: BBC