Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Կարմիր սատանաները» վստահ խաղ անցկացրին «Քինգ Փաուերում»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ երկու րոպե հետո «Յունայթեդի» երկրորդ գոլը հեղինակեց Զլատան Իբրահիմովիչը։
Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ 3-րդ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Խուան Մատան։ Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները՝ վաստակած 45 միավորով կպահպանեն 6-րդ հորիզոնականը։
Գոլեր. Մխիթարյան՝ 42ր, Իբրահիմովիչ՝ 44ր, Մատա՝ 49ր։