Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում առաջատար «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր 19-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, երբ նրանք կարողացան խփել հանդիպման միակ գոլը։ Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Շինջի Օկազակին։ Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն իր ձեռքը վերցրին Ռաֆայել Բենիտեսի սաները և սկսեցին գնդակն ավելի շատ պահել, ավելի շատ հարվածներ կատարել դարպասին, վտանգավոր պահեր ստեղծել, սակայն նրանց չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել։
Այս հաղթանակից հետո «աղվեսները»՝ վաստակած 63 միավորով շարունակում են վստահորեն ընթանալ առաջին հորիզոնականում։
Գոլ․ Օկազակի՝ 25ր։