Պրեմիեր Լիգայի 32֊րդ տուրում «Լեսթեր Սիթին» ընդունել էր 7֊րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտ «Լեսթերը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 38֊րդ րոպեին խփեց ջամայկացի պաշտպան Ուես Մորգանը։
Այս հանդիպումից հետո Կլաուդիո Ռանիերիի սաները՝ վաստակած 69 միավորով կշարունակեն վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Մորգան՝ 38ր։