Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի մեկնարկը տրվեց «Քինգ Փաուեր» մարզադաշտում, ուր «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
100% արդյունավետություն ունեցող «կարմիրները» 3 միավոր վաստակեցին նաև այս խաղից։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն։ Ընդմիջում գնալուց առաջ Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց հաշվի առավելությունը։ Դաշտի տերերը կարողացան հետ բերել միայն մեկ գնդակ։ Գոլի հեղինակ դարձավ Ռաշիդ Գեզալը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 12 միավորով կշարունակի մնալ առաջին հորիզոնականում։
Գոլեր․ Մանե՝ 10ր, Ֆիրմինո՝ 45ր, Գեզալ՝ 63ր։