Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղերից հետո երեկ կայացավ 1/8-րդ եզրափակչի (4-րդ փուլ) վիճակահանությունը:
Պրեմիեր Լիգայի ակումբներից այս փուլ են հասել «Տոտտենհեմը», «Ստոկ Սիթին», Սաութհեմպտոնը», «Վեստ Բրոմվիչը», «Չելսին», «Լիվերպուլը», «Սուոնսի Սիթին», «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը»:
Հաջորդ փուլի ուղեգրի համար լավ հնարավորություն է ստացել «Չելսին», որը կմրցի Լիգա 2-ը ներկայացնող «Շրյուսբերի Թաունի» հետ: «Լիվերպուլին» սպասվում է հանդիպում «Սուոնսիի» հետ, «Տոտտենհեմը» կընդունի «Բրայթոնին», իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Նյուքասլ Յունայթեդին»:
Լիգայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները.
«Տոտտենհեմ» - «Բրայթոն»
«Ստոկ Սիթի» - «Սաութհեմպտոն»
«Բորնմուտ» - «Վեստ Բրոմվիչ»
«Շրյուսբերի» - «Չելսի»
«Լիվերպուլ» - «Սուոնսի Սիթի»
«ՄԿ Դոնս» - «Շեֆիլդ Յունայթեդ»
«Ֆուլհեմ» - «Դերբի»
«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»