Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

«Լիվերպուլը» Բերտրանի և Լովրենի կարիքն ունի

02.07.2014, 15:57

Դեյան ԼովրենՌիկի Լամբերտին, Էմրե Ջանին և Ադամ Լալանային գնելուց հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:

 

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Ռոջերսի ուշադրության կենտրոնում է ձախ պաշտպան Ռայան Բերտրանը, ում Բրենդանը լավ ճանաչում է դեռ «Չելսիում» աշխատած տարիներից: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ռայանն առանց որևե հաջողության վարձավճարով հանդես եկավ «Աստոն Վիլլայում»: «Չելսին» հավանաբար չի կանգնի իր ֆուտբոլիստի ճանապարհին, եթե նրա դիմաց 7 մլն ֆունտ ստանա:

 

«Լիվերպուլը» նաև ցանկանում է գնել «Սաութհեմպտոնի» հերթական ֆուտբոլիստին: Լամբերտից և Լալանայից հետո «Էնֆիլդ» կարող է տեղափոխվել նաև Դեյան Լովրենը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն ֆունտ:

 

Լուրերի համաձայն, 24-ամյա խորվաթն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը «Լիվերպուլին» միանալու իր ցանկության մասին:

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...