Երբ հանդիպման արդեն 2-րդ րոպեին մեսիսայդցիների նախկին հարձակվող Դանի Ինգսը շքեղ հարվածով գրավել Ալիսսոնի դարպասը, քիչ երկրպագուների կթվար, որ Լիվերպուլը չի կարողանա գոնե գնդակ հեղինակել երկրորդ արտագնա հանդիպմանը անընդմեջ։ Բայց Յուրգեն Կլոպպի թիմը խնդիրներ ունի ոչ թե գրոհի եզրափակման մասում, այլ վերջին փոխանցման, ինչը հենց գերմանացի մասնագետը հաստատաեց հետխաղյա ասուլիսի ժամանակ։
Այս պարտությունը թույլ չտվեց Լիվերպուլին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, Յուրգեն Կլոպպի թիմը վերջին անգամ 2018-ի մայիսին է հաջողացրել երկու անընդմեջ խաղերում չգրավել մրցակցի դարմասները։ Ընդհանրապես, Լիվերպուլին թարմություն էր պակասում, իսկ Ռալֆ Հազնհյուտլի թիմը բարձունքի վրա էր։ Սոութհեմփթոնը առաջին թիմն է ԱՊԼ-ի պատմության ընթացքում, որը տարբեր ժամանկներում հաղթել գործող չեմպիոններին 7 գործող չեմպիոններին։