«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դը Իվուարի հավաքականի կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեի տեղափոխության մասին:
32-ամյա պաշտպանը «կարմիրներին» կմիանա հունիսի 1-ին, երբ լրանա նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ: Կոլոն կդառնա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» առաջին ձեռքբերումը:
«Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» կազմում Անգլիայի չեմպիոն դարձած Կոլո Տուրեին Բրենդան Ռոջերսը տեսնում է որպես Ջեյմի Կարագերին փոխարինող: