«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։
Ինչպես և սպասվում էր, 23-ամյա գվինեացին վերցրել է լեգենդար 8 համար, որը տեր չուներ 2015 թվականին Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո։
-Երբ տեսնում ես, թե նրանք ինչպես են հանդես եկել նախորդ մրցաշրջանում, ցանկություն է առաջանում նրանց հետ կրկնել դա։ Ես ցանկանում եմ նույնքան հաջող մրցաշրջան անցկացնել նրանց հետ և դեռ ավելի լավը։
Ես եղել եմ «Լիվերպուլում», քանի որ մշտապես հետևել եմ ակումբին։ Հանդիպել եմ Սադիո Մանեի հետ։ Նա ինձ շատ է պատմել ակումբի և թիմի մասին, ֊ասել է Կեյտան։