Մերսիսայդի ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ, որը խախտել է երթևեկության կանոնները։
Երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում է, թե ինչպես է 26-ամյա Սալահը մեքենան վարելիս օգտագործում բջջային հեռախոսը։ Առավել ծանրացուցիչ է այն հանգամանքը, որ Մոհամեդի մեքենան շրջափակված է մարդկանցով, այդ թվում երեխաներով։ Սալահն անգամ հայացքը չի կտրում հեռախոսի էկրանից, երբ նրանից ինքնագիր են պահանջում։
Միջադեպին անդրադարձել է նաև «Լիվերպուլը»՝ հայտնելով, որ այդ թեմայով խոսակցություն են ունեցել Սալահի հետ։
The real Mo Salah ladies and gentlemen, surprised he didn’t spit at them, that’s what those kopites usually do isn’t it @Carra23? pic.twitter.com/oMZ1UqQZDi
— Evertons The Kendall End (@TheKendallEnd) 13 August 2018