• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստվում է առաջարկ անել Բեն Արֆային հաջորդ ամառ

Հաթեմ Բեն Արֆա«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստվում է ամռանն առաջարկ անել «Նյուքասլին» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային ձեռք բերելու համար: Մասնագետը ցանկանում է օգտվել «կաչաղակների»՝ Էնդի Քերոլին «Սեյնտ Ջեյմս Պարկ» վերադարձնելու մասին ցանկությունից:

Ինչպես հայտնի է, Ռոջերսն արդեն երկար ժամանակ է՝ Բեն Արֆայի խաղի երկրպագուն է, որի պայմանագիրը «Նյուքասլի» հետ լրանում է 2015 թվականի ամռանը: Այժմ գլխավոր մարզիչը հույս ունի, որ արդեն հաջորդ մրցաշրջանում վինգերը կներկայացնի իր ակումբը:

Ըստ The Guardian պարբերականի՝ գործարքի համար հիմնական խոչընդոտ կարող է հանդիսանալ «Նյուքասլի» պահանջած տրանսֆերային արժեքը: Մինչդեռ «մերսիսայդցիները» մտադիր են օգտվել «կաչաղակների»՝ Քերոլի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունից, որն այս պահին հանդես է գալիս «Վեստ Հեմում» վարձակալական հիմունքներով:

Ավելացնենք, որ «Լիվերպուլն» Էնդիին չի տեսնում իր ծրագրերում և պատրաստ է ազատ արձակել նրան այս մրցաշրջանի վերջին: