«Լիվերպուլը» պատրաստվում է նոր՝ ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր երիտասարդ վինգեր Ռահիմ Ստերլինգին:
Ընդամենը 2012թ դեկտեմբերին երիտասարդ ֆուտբոլիստը տեղ գտավ թիմի հիմնական կազմում և երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց: Լուրերի համաձայն, այդ պայմանագրով Ռահիմը վաստակում է շաբաթական 30 հզր ֆունտ:
Սակայն մերսիսայդյան ակումբի ղեկավարները վստահ են, որ 19-ամյա անգլիացին նոր մակարդակի է հասել և արժանի է ավելի լավ պայմանագրի: Ռահիմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դա ապացուցեց նաև իր գոլով:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Ստերլինգին պայմանագիր կառաջարկվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: