• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» փոխեց տեխնիկական հովանավորին

New Balance«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանից ակումբի տեխնիկական հովանավորը կդառնա New Balance-ը:

2012/13 մրցաշրջանից «կարմիրների» մարզահագուստը կարում է ամերիկյան Warrior ընկերությունը, որը մերսիսայդյան ակումբին տարեկան վճարում է 25 մլն ֆունտ:

Եվ չնայած որ գործող 6 տարվա պայմանագիրը դեռ չի լրացել, «Լիվերպուլը» ոչ մի խնդիր չի ունենա իր հովանավորի հետ, քանի որ Warrior-ը հանդիսանում է New Balance-ի դուստր ընկերությունը:

New Balance-ը տեղակայված է Բոսթոնում, ինչպես որ Fenway Sports Group-ը, որն էլ ղեկավարում է «Լիվերպուլը»: FSG-ի մեկ այլ ակումբ՝ բեյսբոլի «Բոսթոն Ռեդ Սոկսը» նույնպես համագործակցում է New Balance-ի հետ:

Պայմանագրի ստույգ երկարությունը և ֆինանսական մանսրամասները չեն հաղորդվում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն ասվում է, որ այս երկարաժամկետ պայմանագիրը «Լիվերպուլի» պատմության մեջ ամենաշահավետն է:

Հետաքրքիր փաստեր