• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» պարտքերն ու վնասները մեծացել են

Լիվերպուլ«Լիվերպուլը» հայտարարել է, որ անցած մրցաշրջանն ակումբն ավարտել է 40.5 մլն ֆունտ վնասով: Բացի այդ «կարմիրների» պարտքն աճել է մինչև 87.2 մլն:

Ֆինանսական տվյալ հաշվետվությունը ներառում է 2011 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2012 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Պարտքի աճն անցած մրցաշրջանի համար կազմել է 21.8 մլն ֆունտ:

Չնայած որ ակումբում ավելացել են կոմերցիոն պայմանագրերը, «Լիվերպուլի» համար մրցաշրջանն ավելի անշահութաբեր է ստացվել, քան նախորդը: Այնուամենայնիվ, ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը դրական է տրամադրված:

-Իհարկե, սա այն չէ, ինչի համար արժի մտահոգվել: Մեր պարտքն ավելանում է և պակասում: Մենք ունենք գումար, որպեսզի վճարենք, և մենք գումար ենք ստանում այնպես ինչպես ցանկացած բիզնես:

Պարտքն աճել է, սակայն ես կարծում եմ՝ սա միայն գործոն է՝ արտացոլելով, որ մենք որոշ գործարքներ կատարել են ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին,- հայտնել է Էյրը: Sky Sports