• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ»-ը հունվարին կբաժանվի Դաունինգից

Ստյուարտ Դաունինգ«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ստյուարտ Դաունինգին: Liverpool Echo

«Կարմիրներ»-ը պատրաստ են լսել 28-ամյա ֆուտբոլիստի համար արված առաջարկները:

Ռոջերսը Դաունինգին փորձեց նաև այլ դիրքում՝ եզրային պաշտպանի, սակայն այս դիրքում էլ ֆուտբոլիստը չգոհացրեց մարզչին:

Այս մրցաշրջանում Ռոջերսը ավելի շատ վստահում է երիտասրդ ֆուտբոլիստներ Ռահիմ Ստերլինգին, Սուսոյին և Ուսամ Ասսաիդիին, քան փորձառու Դաունինգին: Մարզիչը արդեն հայտնել է Դաունինգին, որ ֆուտբոլիստը հունվարից այլ ակումբում պետք է խաղա:

«Կարմիրներ»-ը անգլիացու համար ակնկալում են ստանալ 20 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ Ստյուարտ Դաունինգը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011թ-ին «Աստոն Վիլլա»-ից 20 մլն ֆունտի դիմաց: Եվ ներկայիս պայմանգիրը ուժի մեջ է մինչև 2015թ-ը:

Հետաքրքիր փաստեր