• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Չելսի» (անոնս)

Liverpool-ChelseaՊրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց կհանդիպեն չեմպիոնական պայքարում գտնվող «Լիվերպուլը» և «Չելսին»: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող «կարմիրները» կհյուրընկալեն մայրաքաղաքից ժամանած «Չելսիին»:

Բրենդան Ռոջերսի սաներն այս պահին 5 միավորի առավելություն ունեն երկրորդ տեղում ընթացող «Չելսիի» նկատմաբ և հաղթանակի դեպքում գործնականում կապահովեն չեմպիոնական տիտղոսը: «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի իր վերջին 11 խաղերում հաղթանակ է տոնել, մինչ դեռ նրա այսօրվա մրցակից «Չելսին» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց աղյուսակի ետնապահ «Սանդերլենդին»՝ 1:2:

Հյուրերի հաղթանակի դեպքում մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ կսրվի մրցակցությունը չեմպիոնության համար, իսկ ոչ ոքին ձեռնտու արդյունք կլինի նրանց հետապնդող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 168 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմ է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում, 58 խաղում ուժեղ է գտնվել լոնդոնյան ակումբը և 35 խաղում գրանցվել է խաղաղ ելք:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:05-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1: