Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլի» հյուրը մայրաքաղաքը ներկայացնող «Կրիստալ Փելեսն» էր։
Մերսիսայդյան ակումբը դժվարությամբ կարողացավ կոտրել «արծիվների» դիմադրությունը։ Հանդիպման միակ և «Լիվերպուլի» համար հաղթական գնդակը 73֊րդ րոպեին խփեց Սադիո Մանեն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը՝ վաստակած 4 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մանե՝ 73ր։