Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Գրեթե հավասար պայքարում գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը, որը չտոնեց։ Իսկ պատասխան գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Վիլլիանը։
Այս հանդիպումից հետո «Չելսին»՝ վաստակած 26 միավորով կմնա 3-րդ հորիզոնականում, իսկ «Լիվերպուլը»՝ 5-րդ։
Գոլեր․ Սալահ՝ 65ր, Վիլլիան՝ 85ր։