Պրեմիեր Լիգայի 32֊րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլն» ընդունել էր «Տոտտենհեմին»։
Գրեթե հավասար պայքարում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Ֆիլիպե Կոուտինյոյի գոլին հյուրերից պատասխանեց առաջանության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 62 միավորով կշարունակի զբաղեցնել 2֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Կոուտինյո՝ 51ր, Քեյն՝ 63ր։