Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Սիթիի» պարտության և «Լիվերպուլի» հաղթանակի դեպքում հենց «կարմիրները» կդառնային չեմպիոն: «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ, սակայն «Սիթին» էլ իր հնարավորությունը բաց չթողեց:
Այս խաղում առաջինը հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտին Շկրտելն՝ ընթացիկ մրցաշրջանում 4-րդ գոլն ուղարկելով սեփական թիմի դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» ետ բերեց կորցրածը և առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերի հեղինակ դարձան Դանիել Ագգերը և Դանիել Սթարիջը:
Գոլ. Շկրտել՝ 20ր (ինքն.), Ագգեր՝ 63ր, Սթարիջ՝ 65ր:
Հեռացումներ. Ամեոբի՝ 67ր: