Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա միակ խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Յուրգեն Կլոպի սաները գոլառատ խաղում կամային հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ջոնաթան Ուոլթերսը։ 34-րդ րոպեին Ադամ Լալանան խփեց պատասխան գնդակը, իսկ ընդմիջումից մեկ րոպե առաջ Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց դաշտի տերերին։
Երկրորդ խաղակեսում «կարմիրները» ևս երկու գոլ խփեցին։ Ժիլբեր Իմբուլայի ինքնագոլից հետո աչքի ընկավ նաև Դանիել Սթարիջը։ Այս հաղթնակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 40 միավորով բարձրացավ 2֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Ուոլթերս՝ 12ր, Լալանա՝ 34ր, Ֆիրմինո՝ 44ր, Իմբուլա՝ 59ր (ինքն․), Սթարիջ՝ 70ր։