![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2024/01/daiki-hashioka-801x600.webp)
«Լյուտոնը» հայտարարել է «Սենթ Թրյուդենի» և Ճապոնիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դաիկի Հաշիոկային 2 միլիոն ֆունտով ձեռք բերելու մասին:
Երեքշաբթի օրը Հաշիոկան բուժզննում է անցել «Լյուտոնում», որից հետո պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի նորեկի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։
24 ամյա ճապոնացին «Լյուտոնի» կազմում հանդես կգա 27 համարի մարզաշապիկով, սակայն Դաիկին դեռևս Անգլիայում աշխատելու թույլտվություն չի ստացել:
Հաշիոկան ներկայացրել է «Սենթ Թրյուդենը» 2021 թվականի դեկտեմբերին Ճապոնիայից տեղափոխվելուց հետո: Դաիկին այս մրցաշրջանում 18 հանդիպում է անցկացրել բելգիական ակումբի կազմում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: