• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լորան Կոսելնին պատրաստ է վան Պերսիի հետ հանդիպմանը

Լորան Կոսելնի«Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնին հայտնել է, որ պատրաստ է իր նախկին թիմակից Ռոբին վան Պերսիի հետ հանդիպմանը: Վան Պերսիի ներկայիս ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ կիրակի հյուրընկալվելու է «զինագործներին»:

Վերջին շաբաթներին Կոսելնիին հաջողվեց տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում: Ֆրանսիացին հիանալի համագործակցում է Պեր Մերտեզակերի հետ պաշտպանության կենտրոնում: Այժմ խաղացողը հույս ունի, որ Ռոբինը «Էմիրեյթսից» կհեռանա առանց գոլի:

-Հուսամ՝ մենք թույլ չենք տա Ռոբինին գոլ խփել: Նա լավ խաղացող է: Ինձ դուր էր գալիս նրա հետ խաղալը, սակայն հույս ունեմ, որ նա պարծենալու ոչինչ չի ունենա:

Ամբողջ թիմի համար բարդ հանդիպում է սպասվում, սակայն մենք տանն ենք խաղում և պետք է փորձենք երեք միավոր վաստակել: Լավ հանդիպում է լինելու մեծ թիմի դեմ,- հայտնել է Կոսելնին:

Հետաքրքիր փաստեր