
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում:
Էնրիկեն առանց աշխատանքի է Իսպանիայի հավաքականի՝ Քաթարում անցկացված աշխարհի առաջնությունից հետո։ Նախորդ շաբաթների և ամիսների ընթացքում Լուիսին դիմել են «Չելսին» և «Տոտտենհեմը» և բաց է անգլիական գրանդների հետ բանակցությունների համար:
«Առաջին հերթին ես հետևում եմ Պրեմիեր լիգային, քանի որ կցանկանայի մեկնել Անգլիա և աշխատել այնտեղ»:
«Այնպես չէ, որ ես կգնայի թիմ, որը սիրում եմ: Ինձ թիմ է պետք, որն ընդունակ կլինի կարևոր տիտղոսների, և դա կտրուկ նեղացնում է շրջանակը: Ես այնքան էլ հույս չունեմ, քանի որ թեկնածուները շատ են», – ասել է 52 ամյա իսպանացին Cadena Ser ռադիոկայանին։