«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը Ուրուգվայի ազգային հավաքականում մարզումների ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն անհաջող վայրէջք է կատարել ծնկի վրա: Այժմ Լուիսը պետք է ենթարկվի վիրահատության, որի ապաքինումը սովորաբար տևում է չորսից վեց շաբաթ: Անգամ Լուիսի համար ամենաիդեալական կանխատեսումներով, նա բաց կթողնի աշխարհի առաջնությունում Կոստ-Ռիկայի դեմ խմբային փուլի խաղը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հետ նույն խմբում է նաև Անգլիայի ազգային հավաքականը: