Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը մտածում է անգլիական ֆուտբոլում իր ապագայի մասին և կարող է ընտրել Պրեմիեր Լիգայից հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք, որ երեկ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Բրանիսլավ Իվանովիչի թևը կծելու համար Լուիս Սուարեսին որակազրկեց 10 խաղով: Բացի դա, Սուարեսը տուգանվեց ակումբի կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ ֆուտբոլիստը այդ որոշումից շոկային իրավիճակում է և կարծում է, որ իր ներողությունը պետք է կրճատեր որակազրկման ժամկետը: «Լիվերպուլին» չի մնում այլ բան, քան փորձել Սուարեսին պահել թիմում:
Ավելացնենք, որ եթե Սուարեսը տեղափոխվի այլ առաջնություն, ապա Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կփորձի այնպես անել, որ որակազրկումը գործի նաև այդ առաջնությունում: Հենց այդպես եղավ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնի հետ, ով տեղափոխվեց ֆրանսիական «Մարսել»: