• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարես. «Կինս օգնում է ինձ իր խորհուրդներով»

Լուիս Սուարեսն իր կնոջ հետ«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ լսում է կնոջ խորհուրդները, որպեսզի փոխի իր կերպարը ֆուտբոլային դաշտում:

Այս պահին 26-ամյա ուրուգվայցին 10 խաղով որակազրկված է «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:

Լուիսի խոսքերով նա աշխատում է իր պահվածքի վրա և դրանում օգնում է կինը՝ Սոֆիան:

-Իմ կինն ինձ նկատողություններ է անում. «Դու չափից շատ ես վիճում մրցավարի և պաշտպանների հետ, դու չպետք է դա անես»: Հետո ես գնում եմ, մտածում այդ մասին և հասկանում, որ նա ճիշտ է:

Շատ լավ է, երբ կինդ այդքան ուշադիր հետևում է քո խաղին: Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ մեկը: Ցանկանում եմ, որ նրա դիտողականությունն ինձ օգնի ավելի լավ խաղալ և դառնալ ավելի երջանիկ անձնավորություն,- հայտնել է Սուարեսը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր