• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խավիեր Էրնանդեսը ցանկանում է հանդես գալ «Յունայթեդի» մեկնարկային կազմում

Խավիեր Էրնանդես«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը ցանկանում է խաղալ թիմի հիմնական կազմում: Հիմա նա ստիպված է գոհանալ խաղային քիչ ժամանակով, քանի որ թիմում ուժեղ մրցակցություն կա:

Մեքսիկացին «Նյուքասլի» հետ խաղում վերջին րոպեին գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին (4:3): «Յունայթեդն» արդեն 7 միավորով առաջ է իր հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթիից»:

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, Ուեյն Ռունին առաջիկա երեք շաբաթներին դաշտ դուրս չի գա վնասվածքի պատճառով: Այսպիսով, Էրնանդեսը հնարավորություն կստանա խաղալ հիմանակ կազմում:

-Հարցրեք աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստի, և նա կպատասխանի, որ ցանկանում է խաղալ մեկնարկային կազմում: Սակայն մեզ մոտ անհավանական մրցակցություն է: Սա աշխարհի լավագույն ակումբն է: Պետք է ընդունեմ, որ ունենք 5 հարձակվող, և նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է հիանալի հանդես գալ թիմի կազմում: Ես ինքս պետք է ապացուցեմ, որ արժանի եմ մեկնարկային կազմում հանդես գալ,- ասել է Էրնանդեսը: Sky Sports