«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հերթական անգամ հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Սթեմֆորդ Բրիջում»:
Վերջին երկու մրցաշրջաններում Մատան ճանաչվել է «ազնվականների» լավագույն ֆուտբոլիստ, սակայն Ժոզե Մոուրինյոյի վերադառնալուց հետո իսպանացի կիսապաշտպանը կորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում:
Խուանը հազվադեպ է դաշտ դուրս գալիս, սակայն երբ դա տեղի է ունենում, նա ձեռքից բաց չի թողնում աչքի ընկելու հնարավորությունը: Օրինակ, երեքշաբթի երեկոյան Լիգայի գավաթի խաղում Մատան գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որն էլ օգնեց հաղթել «Արսենալին»:
-Ես երջանիկ եմ «Չելսիում»: Ես մշտապես զգում եմ երկրպագուների աջակցությունը: Ամեն խաղում, փողոցում քալելիս ես զգում եմ նրանց սերը: Ես խաղում եմ նրանց համար, գոլեր եմ խփում նրանց համար և փորձում եմ նրանց ավելի երջանիկ դարձնել:
Ցանկանում եմ ավելի շատ խաղալ, սակայն եթե ակումբն ուզում է տիտղոս նվաճել, ապա պետք է 24-25 ֆուտբոլիստ ունենա,- talkSPORT-ին հայտնել է Մատան: