«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ իրենց մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շատ լավ է կատարում իր գործը:
«Ազնվականների» երկրպագուների մեծ մասը հիմա հետաքրքրված է Մոուրինյոյի վերադարձով: Իսկ Մատան գնահատում է Ռաֆայել Բենիտեսի կատարած աշխատանքը և կարծում է, որ նա ամեն ինչ ճիշտ է անում:
-Ռաֆան փայլուն մրցաշրջան է անցկացրել ցանկացած ակումբում, որտեղ աշխատել է: Այստեղ գալու առաջին օրվանից նա աշխատում է ամբողջ ուժով: Իմ և մնացած ֆուտբոլիստների համար նա հիանալի մարզիչ է: Մենք այժմ գտնվում ենք 3-րդ հորիզոնականում և կարող ենք տիտղոս նվաճել:
Ուստի կարելի է մրցաշրջանը հաջողված համարել մեր և Ռաֆայի համար: Եվ այդպես էլ կա, քանի որ նա լավ աշխատեց,- «Բազելի» հետ խաղից առաջ ասել է Խուան Մատան: Daily Express