«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր իմացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում իրենց մրցակիցների անունները:
Ժոզե Մոուրինյոյի սաները, ովքեր 1/8 եզրափակչում հաղթահարեցին թուրքական «Գալաթասարայի» արգելքը, կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: «Կապույտներն» առաջին խաղը կանցկացնեն Փարիզում:
Դևիդ Մոյեսի սաները, ովքեր ոչ այդքան հեշտութայմբ անցան «Օլիմպիակոսին», պետք է մրցեն առաջնության գործող չեմպիոն «Բավարիայի» հետ: «Կարմիր սատանաներն» առաջին խաղը կանցկացնեն տանը:
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի զույգերը.
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
«Ռեալ» (Իսպանիա) – «Բորուսիա» (Գերմանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)