• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կայ Հավերցը պաշտոնապես միացավ «Արսենալին»

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը պաշտոնապես միացավ «Արսենալին»։

Հավերցը «Չելսիում» է 2020 թվականին Լևերկուզենի «Բայերից» 75 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Կայը ընդմիշտ իր անունը գրեց լոնդոնյան ակումբի պատմության մեջ, երբ խփեց հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2021 թվականին։

Հավերցը «Չելսիի» հետ նվաճել է նաև Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը, իսկ Պրեմիեր լիգայում 91 խաղում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

«Չելսիում» Հավերցը հիմնականում հանդես է եկել որպես հարձակվող, մինչդեռ «Արսենալում» 24 ամյա գերմանացին դժվար թե խաղա նույն դիրքում:

«Այս հիանալի ակումբ տեղափոխվելը և «Արսենալի» ընտանիքի մաս դառնալը ինձ համար շատ հուզիչ է: Այս ակումբն բավականին երկար պատմություն ունի, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք շատ բանի հասնել միասին»:

«Արսենալը» շատ բարձր թիմային ոգի ունի, և դուք կարող եք զգալ այդ ոգին, դիտելով «Արսենալի» մասնակցությամբ  յուրաքանչյուր հանդիպում»:

«Իմ նպատակը տիտղոսներ նվաճելն է, և ես կփորձեմ ամեն ինչ անել դրան հասնելու համար: Այժմ ես անհամբերությամբ սպասում եմ իմ նոր խաղընկերների հետ հանդիպմանը» – ասել է Հավերցը:

Հետաքրքիր փաստեր