• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կառլո Անչելոտին դեռ հստակ չգիտի Բեյլի հետ կապված անելիքները

Գարեթ Բեյլ«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի անգլիացի օգնական Փոլ Կլեմենտը հայտնել է, որ իր ղեկավարը դեռ չգիտի, թե ինչպես պետք է օգտագործի թիմի նորեկ Գարեթ Բեյլին:

Նախորդ կիրակի «Տոտտենհեմը» և «Ռեալը» վերջապես կարողացան համաձայնության գալ ուելսցի վինգերի տեղափոխության հարցում: Այս գործարքով սահմանվեց տրանսֆերային պատմության նոր ռեկորդ՝ 100 մլն եվրո (86 մլն ֆունտ):

-Այստեղ դիրքի համար շատ մեծ է մրցակցությունը: Կառլո Անչելոտին դեռ հստակ չգիտի, թե որ դիրքում է խաղալու Բեյլը: «Սաութհեմպտոնում» Բեյլը ձախ պաշտպան էր, հետո տեղափոխվեց կիսապաշտպանություն և դարձավ եզրային ֆուտբոլիստ:

Որոշ ժամանակ նա խաղաց կենտրոնում: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Մենք կփորձենք նրա համար լավագույն դիրքն ընտրել: Գարեթը կարող է գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Կլեմենտը:

Հետաքրքիր փաստեր