«Լիվերպուլի» 35-ամյա պաշտպան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ որոշել է ավարտել կարիերան 2013 թվականի ամռանը:
-Այս մրցաշրջանը վերջինն է լինելու ինչպես «Լիվերպուլում», այնպես էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ընդհանրապես: Ես հիմա եմ անում այս հայտարարությունը, որպեսզի մեր գլխավոր մարզիչը ստիպված չլինի պատասխանել միևնույն հարցին, քանի որ ես արդեն վերջնական որոշում եմ կայացրել:
Հիմա չեմ տա ավելի մանրամասն մեկնաբանություններ: Մինչև մրցարջանի ավարտը ես ամբողջությամբ կկենտրոնանամ այն բանի վրա, որպեսզի «Լիվերպուլին» բերեմ առավելագույն օգուտ: Ես միշտ էլ դա եմ արել,- հայտնել է Կարագերը պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Կարարգերը «Լիվերպուլի» հիմնական կազմում հանդես է գալիս 1997 թվականի հունվարից և մինչ այսօր մասնակցել է ավելի քան 700 հանդիպման: