«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Կի Սոն Յոնը զորակոչի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի վերջին տուրի հանդիպումը։
Համաձայն Հարավային Կորեայի օրենսդրությանը, այդ երկրի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է մինչև 29 տարեկանը լրանալն անցնել պարտադիր զինվորական ծառայությունը, որը կազմում է 18 ամիս, սակայն Կիի համար բացառություն է արվել։
2012 թվականի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ հաղթած Կին մասամբ ազատվել է զինվորական ծառայությունից։ Նա այս ամառ իր երկրի զինված ուժերում կծառայի չորս շաբաթ։
-Իմանալով, որ Կին պետք է անցնի զինվորական ծառայության՝ մենք որոշեցինք նրան հանգստանալու հնարավորություն տալ։ Հենց այդ պատճառով նա չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը,- ասել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը։ Daily Mirror