mnatany.am

Նորություններ

Կլոդ Պյուելը գլխավորեց «Սաութհեմպտոնը»

30.06.2016, 21:17

Կլոդ Պյուել«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնում Կլոդ Պյուելին նշանակելու մասին։

 

54-ամյա ֆրանսիացին երեք տարվա պայմանագիր է ստորագրել «սրբերի» հետ և արդեն վաղվանից կանցնի իր պարտականությունների կատարմանը, երբ առաջին թիմի ֆուտբոլիստները վերադառնան արձակուրդից։

 

Պյուելը ֆուտբոլիստի իր ողջ կարիերան անցկացրել է «Մոնակոյում», որը հետո մարզեց և որի հետ 1990/2000 մրցաշրջանում դարձավ Լիգա 1֊ի չեմպիոն։ Կլոդը հասցրել է աշխատել նաև «Լիլում», «Լիոնում» և «Նիցայում»։

 

Այժմ Պյուելը կշարունակի Ռոնալդ Կումանի աշխատանքը, ով երկու շաբաթ առաջ պաշտոնապես գլխավորեց «Էվերթոնը»։ Կլոդի օգնականը կլինի Էրիկ Բլեկը, ով Ռեմի Գարդից հետո ժամանակավորապես մարզեց «Աստոն Վիլլան»։

«Սաութհեմպտոն» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

10.03.2019, 12:58

«Սաութհեմպտոն» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Արսենալ» 2-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

24.02.2019, 20:48

«Արսենալ» 2-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...