«Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարում իր թիմը պետք է հանգստություն պահպանի:
Այս պահին Բրենդան Ռոջերսի սաները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը և 6 միավորով առաջ են հինգերորդ տեղում գտնվող «Տոտտենհեմից»: «Լիվերպուլը» լավ հնարավորություն ունի 2008/29 մրցաշրջանից հետո առաջին անգամ Եվրոպայի ուժեղագույն առաջնությունում հանդես գալու:
Տուրեն վստահ է «Լիվերպուլի» կարողությունների վրա, սակայն խաղընկերներին խորհուրդ է տալիս չկարոցնել կենտրոնացումը:
-Այժմ մեզ պետք է միայն պահել հանգստությունը և շարունակել այն, ինչ անում ենք: Եթե գնանք այս ուղղով, ապա կհասնենք մեր նպատակին: Առջևում մեզ ծանր խաղեր են սպասում:
Այս պահին մենք լավ դիրքում ենք և առջևում դեռ 11 խաղ կա,- ասել է Տուրեն: City Talk