Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն հերքել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:
Կոկեի հանդեպ «կարմիր սատանաների» հետաքրքրության մասին խոսվում էր առաջ էլ, սակայն այս շաբաթ այդ խոսակցությունները նոր թափ առան, երբ հայտնի դարձավ, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հետևել է Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկոյի» խաղը «Պորտուի» դեմ:
Սակայն 21-ամյա իսպանացին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ, ոչինչ չգիտի այդ մասին և չի պատրաստվում փոխել ակումբը:
-Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Նախորդ ամառ ես նոր պայմանագիր եմ ստորագրել,- ասել է Կոկեն: Canal Plus