• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանին բաց կթողնի երեք շաբաթ

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին մկանների վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, երեք շաբաթ բաց կթողնի, ինչը մեծ խնդիր կլինի թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի համար:

 
«Քաղաքայինների» առաջատար պաշտպանը վնասվածք է ստացել երկուշաբթի երեկոյան Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ խաղում: Կոմպանիին հիվանդանոցում կընկերակցի իր դիրքային խաղընկեր Մատիյա Նաստասիչը:

 
Կոմպանիի և Նաստասիչի կորուստը նշանակում է, որ ներկա պահին Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ կա մեկ «մաքուր» կենտրոնական պաշտպան` ի դեմս Ջոլեոն Լեսկոտի: «Սիթիի» մարզիչն արդեն մտածում է տրանսֆերային շուկա վերադառնալու մասին:

 
27-ամյա Կոմպանին բաց կթողնի Պրեմիեր Լիգայի երեք հանդիպում, սակայն հնարավոր է, որ նա խաղադաշտ կվերադառնա մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբին, որը կկայանա սեպտեմբերի 2-ին:

 
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Նաստասիչը, ով կոճն էր վնասել, կարող է ընդհանուր խումբ վերադառնալ արդեն այս շաբաթ, սակայն նրանից որոշ ժամանակ կպահանջվի, մինչև ամբողջությամբ վերականգնվելը: Այսպիսով, «Քարդիֆի» դեմ խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում Լեսկոտի հետ միասին կխաղան Դեդրիկ Բոյատան, Գարեթ Բերրին կամ Խավի Գարսիան: