• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆորլանսը տեղափոխվեց «Ռեալ Բետիս»

«Վեստ Հեմը» հաստատել է կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսի տեղափոխությունը «Ռեալ Բետիս» 8 միլիոն եվրոյի դիմաց (6,8 միլիոն ֆունտ):

Ֆորնալսի շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը, և ի սկզբանե թվում էր, որ կողմերը չեն կարողանա ժամանակին կատարել Պաբլոյի տրանսֆերը։

Բայց, ինչպես Սաիդ Բենռահմայի՝ «Լիոն» մեկնելու դեպքում, հետաքննությունից հետո ՖԻՖԱ-ն թույլ տվեց այս տեղափոխությունը։

Արդյունքում Ֆորնալսը պայմանագիր կնքեց «Ռեալ Բետիսի» հետ մինչև 2029 թվականի հունիսը՝ վերամիավորվելով «Վեստ Հեմի» նախկին մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ իսպանական ակումբում։

Ֆորնալսը չորս ու կես մրցաշրջան անցկացրեց «Վեստ Հեմում», որի ընթացքում մասնակցեց 203 հանդիպման և դարձավ 23 գոլի հեղինակ։ Վերջին մրցաշրջանում 27 ամյա իսպանացին «մրճահարների» հետ հաղթեց Կոնֆերանց Լիգան: