«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ իր թիմը կարող է «Նոու Կամպում» երկու գնդակի առավելությամբ հաղթել «Բարսելոնային»:
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու համար «քաղաքայիններին» անհրաժեշտ է լրացնել երկու գոլի տարբերությունը, որն առաջացավ սեփական հարկի տակ անցկացված խաղում: Կոմպանին «Նոու Կամպում» կայանալիք առաջիկա խաղը համեմատում է Պրեմիեր Լիգայի 2011/12 մրցաշրջանի վերջին տուրում «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի հետ:
-Եթե ինչ որ մի բան պետք է մեզ հավատ ներշնչի, ապա թող դա լինի ՔՊՌ-ի դեմ խաղը: Մենք այստեղ ենք, որպեսզի նման մի երեկո ստեղծենք: Ամեն ինչ մեր ձեռքերում է, և ես բոլորին կոչ եմ անում հավատալ: Ես հավատում եմ մեր թիմին, հավատում եմ մեր հարձակվողներին: Կարևոր է, որ մենք խփենք առաջին գոլը,- ասել է Կոմպանին: Sky Sports