• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանի. «Լիվերպուլն» ամենաուժեղ թիմն է, որի դեմ մենք խաղացել ենք»

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտել է, որ «Լիվերպուլն» ամենաուժեղ թիմն է, որի դեմ իրենք խաղացել են ընթացիկ մրցաշրջանում:

Արդեն հաջորդ կիրակի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարող «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն «Էնֆիլդում»: Մրցաշրջանի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին 2:1 հաշվով:

Սակայն անգամ «Չելսին», որը «Էթիհադում» հաղթել է «Սիթիին», այդքան չի տպավորել Կոմպանիին, որքան «Լիվերպուլը»:

-Նրանք ուժեղագույն ակումբն են, որի դեմ խաղացել ենք ընթացիկ մրցաշրջանում: Նրանք հիանալի թիմ ունեն և արժանիորեն են զբաղեցնում իրենց տեղը:

Մենք խաղում ենք տարբեր ոճով, սակայն նույն փիլիսոփայությամբ: Դժվար է կանխատեսում անել: 2011/12 մրցաշրջանում մեր չեմպիոնությանն առավել նպաստեց այլ առաջնություններին չմասնակցելը: Ընթացիկ մրցաշրջանում այդ առավելությունը ունի «Լիվերպուլը»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր