Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ներկայացուցիչները վաղը Լոնդոնում հանդիպում կունենան «Չելսիի» հետ։
Այսօր հայտնի դարձավ, որ «Չելսին» իր ընտրությունը կատարել է 46-ամյա Կոնտեի օգտին, ում պայմանագիրն Իտալիայի հավաքականի հետ կլարանա Եվրո-2016-ի ավարտից հետո։
The Guardian պարբերականը զարգացնում է այս թեման և հայտնում, որ «Չելսին» արդեն նախնական բանակցություն է ունեցել Անտոնիոյի հետ և հինգշաբթի օրը նրա ներկայացուցիչների հետ կքննարկի պայմանագրի կետերը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է Անտոնիոյին վճարել տարեկան 6.3 մլն ֆունտ։
Որպես այլընտրանք Կոնտեին, «Չելսին» դիտարկում է նաև Մասիմիլյանո Ալեգրիի թեկնածությունը, սակայն վերջինս մտադիր չէ տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»։