Աշխարհի առաջնությունում Կոստա-Ռիկայի դեմ խաղի ժամանակ անգլիացիների ավագը կլինի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:
Ինչպես գիտենք, խմբային փուլի վերջին տուրից առաջ Հոջսոնի սաները կորցրեցին փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը: Սպասվում է, որ երեքշբաթի օրը կայանալիք խաղում Հոջսոնը փոփոխություններ կկատարի թիմում: Մամլո ասուլիսի ժամանակ Ռոյը հայտնել է, որ Սթիվեն Ջերարդին հանգստանալու հնարավորություն կտա:
Հավաքականում Ջերարդի փոխարեն ավագի պարտականությունները կկատարի 36-ամյա Լեմպարդը, ով այդ խաղից հետո, հավանական է, որ կավարտի միջազգային ասպարեզում իր կարիերան: Նաև սպասվում է, որ Կոստա-Ռիկայի դեմ խաղի առաջին րոպեից դաշտում կլինեն Ռոս Քարբլին և Լյուկ Շոուն: Իսկ ահա «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն այդպես էլ չի մասնակցի աշխարհի այս առաջնությանը: